«Ֆեյսբուք-մեսենջերին» ավելացել է կոնկրետ հաղորդագրությանը պատասխանելու գործառույթ
«Ֆեյսբուք-մեսենջերին» ավելացել է կոնկրետ հաղորդագրությանը պատասխանելու գործառույթ

«Ֆեյսբուք-մեսենջերին» ավելացել է անհրաժեշտ գործառույթ – մեջբերված պատասխան: Այս հատկանիշը հնարավորություն է տալիս զրուցարանում պատասխանել կոնկրետ հաղորդագրության, որը շատ հարմար է այնպիսի չաթերում, որտեղ զրույցը ընթանում է բազմաթիվ թեմաների շուրջ: Այս ֆունկցիայի շնորհիվ, մարդիկ, որոնց հետ զրուցում եք, այսուհետ արդեն կիմանան, թե նրա կոնկրետ որ հաղորդագրությանն եք պատասխանել:

Այս գործառույթը արդեն երկար ժամանակ է ունի «ֆեյսբուքին» պատկանող ևս մեկ՝ «Վաթսափ» հարթակը: Բաժանորդները պահանջում էին նույն ֆունկցիան նաև «մեսենջերում», որը դարձել է իրականություն:

Նոր գործառույթը արդեն հասանելի է Android և iOs համակարգերի համար: