Էլենե Խոշտարիան փորձում է փրկել իր կերպարը
Էլենե Խոշտարիան փորձում է փրկել իր կերպարը

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին արձագանքում է Էլենե Խոշտարիայի «Եվրոպական Վրաստանից» հեռանալուն և հայտարարում, որ Խոշտարիան փորձում է փրկել իր կերպարը:

«Էլենե Խոշտարիան փորձում է փրկել իր կերպարը և հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր վերջին շրջանում հատկապես առանձնանում են: Չնայած միությունը փոխեց իր անունը, այն շատ հեռու չէ այն ծառից, որը հայտնի է որպես «Ազգային շարժում»: Կարծում եմ դա է ուղղորդում Էլենե Խոշտարիային, բայց չեմ կարող ասել, թե որքան հաջողակ կլինի նա իր նկրտումների մեջ»,- հայտարարել է Գիա Վոլսկին:

Էլենե Խոշտարիան լքել է «Եվրոպական Վրաստանը» և նախատեսում է ստեղծել նոր քաղաքական հարթակ: