Էկատերինե Տիկարաձե. Փետրվարին «Կովաքս» հարթակից որոշակի ծավալի պատվաստանյութ ենք ակնկալում Վրաստանի համար
Էկատերինե Տիկարաձե. Փետրվարին «Կովաքս» հարթակից որոշակի ծավալի պատվաստանյութ ենք ակնկալում Վրաստանի համար

Փետրվարին մենք «Կովաքս» հարթակից որոշակի ծավալի պատվաստանյութ ենք ակնկալում Վրաստանի համար, – հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նրա խոսքով, կորոնավիրուսի պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կբաշխվի խոցելի խմբերի վրա:

«Մենք համագործակցում ենք «Կովաքս» հարթակի հետ, որը միանշանակ երկրից պահանջում է պատվաստանյութերի պլան ներկայացնել: Մենք ծրագիր ենք ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և «Կովաքս» հարթակին: Այսօրվա դրությամբ մենք ունենք ինտենսիվ բանակցություններ, ինչը նշանակում է, որ փետրվարին մենք որոշակի քանակությամբ պատվաստանյութեր ենք ակնկալում Վրաստանի համար «Կովաքս» հարթակից, որը կբաշխվի խոցելի խմբերին, որոնց համար վիրուսի տարածումը առավել ռիսկային է», – ասաց Տիկարաձեն:

Լրագրողների հետ զրույցում Էկատերինե Տիկարաձեն արձագանքեց նաև պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթուաշվիլիի վարակմանը:

«Այս բաղադրիչում կարևոր է պահպանել անվտանգության բոլոր միջոցները, հետևաբար, մենք կունենանք ծրագիր՝ ինտենսիվ թեստավորում իրականացնելու և պատրիարքի անվտանգությունն ապահովելու համար: Լրացուցիչ տեղեկատվություն դեռ չի ստացվել, բայց հենց որ ունենանք տեղեկատվություն, մենք այն կհրապարակենք բնակչության համար», – ասաց նախարարը: