Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսի կառավարմանը ներգրավված կլինիկաներում այս պահի դրությամբ մոբիլիզացված է 3500 մահճակալ և անհրաժեշտության դեպքում կավելացվի ևս 2000-ը
Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսի կառավարմանը ներգրավված կլինիկաներում այս պահի դրությամբ մոբիլիզացված է 3500 մահճակալ և անհրաժեշտության դեպքում կավելացվի ևս 2000-ը

Կորոնավիրուսի կառավարմանը ներգրավված կլինիկաներում այս պահի դրությամբ մոբիլիզացված է 3500 մահճակալ և անհրաժեշտության դեպքում կավելացվի ևս 2000-ը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Նախարարի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ, կլինիկաներում գտնվում է կորոնավարակակիր 2200 պացիենտ:

«Այս պահի դրությամբ ունենք 3500 մահճակալ: Այսօրվա դրությամբ առողջապահության նախարարությունը կրկին ակտիվ աշխատում մահճակալնել մոբիլիզացնելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում կավելացնենք ևս 2000 մաճակալ: Հարկ է նաև նշել, որ արդյունավետ են գործում ընտանիքի բժիշկների կոնսուլտացիաները և կովիդ-հյուրանոցները: Ակտիվ պացիենտների մեծ մասը բուժում է ստանում տանը և կովիդ-հյուրանոցում: Այս պահի դրությամբ, կլինիկաներում գտնվում է կորոնավարակակիր 2200 պացիենտ»,- հայտարարել է Տիկարաձեն: