Ընտրողներին մեկ անգամ ևս ակտիվության կոչ եմ անում, ընտրություններին մասնակցությունը անվտանգ է նրանց առողջության համար. Թամար Ժվանիա
Ընտրողներին մեկ անգամ ևս ակտիվության կոչ եմ անում, ընտրություններին մասնակցությունը անվտանգ է նրանց առողջության համար. Թամար Ժվանիա

Ընտրություններին գնալը անվտանգ է նույնիսկ համավարակի ժամանակ, քանի որ մենք կատարում ենք բոլոր հանձնարարականները ձեր առողջության անվտանգության համար,- այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Թամար Ժվանիան:

Նրա խոսքով, ընտրական վարչակազմը, միջազգային գործընկերների աջակցությամբ պատասխանել է բոլոր այն մարտահրավերներին, որը կորոնավիրուսի համավարակի կանգնեցրել է օրակարգում:

«2020 թվականի հոկտեմբերի 31-ը Վրաստանի համար կարևոր օր է: Այս օրը Վրաստանի քաղաքացիները նոր ընտրական համակարգի հիման վրա կընտրեն տասներրորդ գումարման խորհրդարանը:

Հատկապես ուզում եմ նշել, որ ընտրություններին գնալն անվտանգ է նույնիսկ համավարակի պայմաններում, քանի որ մենք հետևում ենք բոլոր հանձնարարականներին, ձեր առողջության անվտանգության համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ընտրողների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների առողջությունը  կարևորագույն գերակայությունն է: Ընտրական վարչակազմը, միջազգային գործընկերների աջակցությամբ, արձագանքել է բոլոր այն մարտահրավերներին, որոնք կորոնավիրուսի համավարակի կանգնեցրել է օրակարգում: Ըստ այդմ, ընտրական վարչակազմն ապահովում է, որ ընտրողները կատարեն իրենց ընտրությունը ազատ, թափանցիկ և անվտանգ միջավայրում:

Հոկտեմբերի 31-ին ընտրատեղամասերում նախատեսված կլինեն բոլոր այն կանխարգելիչ միջոցառումները, որը կխոչընդոտի վարակի տարածմանը:

Հատկանշական է նաև, որ ընտրողները ընտրատեղամասում մնալու են կարճ ժամանակով, ինչը առողջության տեսանկյունից ռիսկ չի համարվում»,- ասել է Թամար Ժվանիան:

Նրա խոսքով, հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններին երկրի տարածքում բացվել է 3657 ընտրատեղամաս:

«Ես կցանկանայի նշել, որ այս տեղամասերում ընտրական գործընթացը կընթանա անկախ և կապ չի ունենա համավարակային ռիսկի խմբի ընտրողներին ծառայություններ մատուցող ընտրական գործունեության հետ: Հիշեցնենք, որ բժշկական հաստատություններում, կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել է 127 հատուկ տեղամաս: Այս ընտրատեղամասերում քվեարկությունը ապահովվելու է և արդյունքները հաշվելու են հատուկ խումբը:

Եկեք բոլորս հիշենք, որ ընտրողների կամքը կարևոր է, և նրանց ընտրությունը օրենք է: Ուստի ես կցանկանայի ընտրողներին կրկին ակտիվության կոչ անել և ասել, որ ընտրություններին մասնակցելը անվտանգ է նրանց առողջության համար»,- հայտարարել է Թամար Ժվանիան: