Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերը սկզբունքորեն համաձայնեցված են. Մամուկա Խազարաձե
Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերը սկզբունքորեն համաձայնեցված են. Մամուկա Խազարաձե

Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերը սկզբունքորեն համաձայնեցված են,- այս մասին հայտարարել է «Լելո» կուսակցության առաջնորդ, Մամուկա Խազարաձեն:

«Կարծում եմ, որ երբ այդպիսի կարևոր հարց է առաջանում և ընտրությունները գնահատում ունեն, որ 2020 թվականի ընտրություններն անց են կացվել օրինականության շեմին, բնականաբար, պետք է հաշվի առնել, որ ընտրական հանձնաժողովը և նրա նախագահը պետք է հրաժարական տան: Միայն օրենքի փոփոխությունը բավարար չէ, հաջորդ ընտրությունները բարձր վստահությամբ անցկացնելու համար: Ըստ այդմ, աշխատանքն ավարտված է: Մեր խմբակցությունը բավականին լուրջ աշխատանք է կատարել և վաղը մենք կտեսնենք նախագծի վերջնական տարբերակը», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն: