Ընդունված է շատ կարևոր փաստաթուղթ, որը մեկ անգամ ևս ընդգծում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և Վրաստանին հստակ աջակցությունը. Դավիթ Զալկալիանի
Ընդունված է շատ կարևոր փաստաթուղթ, որը մեկ անգամ ևս ընդգծում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և Վրաստանին հստակ աջակցությունը. Դավիթ Զալկալիանի

Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Վարշավայում և մասնակցում եմ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գրել է «Թվիթերի» էջում:

«Երջանիկ եմ, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի բարձր քաղաքական օրակարգում է: Ես նաև հնարավորություն ունեմ լեհ գործընկերոջ հետ քննարկել մեր հաջող երկկողմ համագործակցությունը», – գրել է Դավիթ Զալկալիանին, ով մասնակցում է Վարշավայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին:

«Թվիթերի» միջոցով արտգործնախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փորձագետների նախաձեռնած փաստաթղթի ընդունումը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փորձագետներն ընդունել են մի կարևոր փաստաթուղթ, որն ընդգծում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և աջակցությունը Վրաստանին: Սա շատ կարևոր է մեր հետագա կայուն զարգացման և տարածաշրջանային անվտանգության համար: Ես շնորհակալ եմ դաշինքին և գլխավոր քարտուղար Սթոլթենբերգին ցուցաբերած աջակցության համար», – հայտարարել է Զալկալիանին:

ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում կքննարկվեն Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, այդ առումով ձեռք բերված հաջողությունները և ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության աջակցելուն ուղղված հետագա գործողությունները: