Ընդիմությունը հետաձգել է խորհրդարանի մոտ կայանալիք բողոքի ցույցը
Ընդիմությունը հետաձգել է խորհրդարանի մոտ կայանալիք բողոքի ցույցը

Ընդդիմությունն այսօր հետաձգել է խորհրդարանի մոտ կայանալիք բողոքի ցույցը,- այս մասին խորհրդարանի առջև լրագրողներին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան:

Ուգուլավայի հայտարարությամբ, ընդդիմության ծրագրերի փոփոխությունը կապված է երեկ գիշեր Իմերեթիում, կոնկրետ Բաղդադում տեղի ունեցած ողբերգության հետ: Բացի այդ, Գիգի Ուգուլավան կոչ է արել  Վրաստանի խորհրդարանին հետաձգել այսօրվա նիստը:

«Աննկարագրելի ողբերգության ֆոնին, մեզ բոլորիս պետք է մտածել, կենտրոնացվել և սուգ պահել: Առանց որևէ ​​շահի, ես ցանկանում եմ կոչ անել Վրաստանի խորհրդարանին հետաձգել այսօրվա  նիստը:

Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրերին, մենք կարծում ենք, որ վաղը, երբ տեղի կունենա խորհրդարանի նիստը, իսկ այն տեղի կունենա վաղը առավոտյան 10:00-ին, ինչպես միշտ, մենք նորից կհավաքվենք և կբողոքենք, ինչպես նաև կպահանջելենք համամասնական ընտրակարգը:

Ես ցանկանում եմ կոչ անել մեր խորհրդարանին հետաձգել նիստը, որպեսզի ցույց տանք միաձայնությունը, որ մենք բոլորս միասին ենք ողբերգության ժամանակ», – ասել է Գիգի Ուգուլավան:

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանն այսօր կբացվի լիագումար նիստով: Ընդդիմությունն այս առումով նախատեսում էր խորհրդարանի մուտքի մոտ կազմակերպել ամոթի միջանցք:

Բաղդադում, բնակելի տանը բռնկվել էր հրդեհ: Զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս երեխա: