Ձյուդոի լեգենդ Տեդի Ռիները գրանցվել է Թբիլիսիի գրան-պրիին մասնակցելու համար
Ձյուդոի լեգենդ Տեդի Ռիները գրանցվել է Թբիլիսիի գրան-պրիին մասնակցելու համար

Ֆրանսիայի ձյուդոիստների ազգային հավաքականի լիդեր, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ձյուդոի լեգենդ Տեդի Ռիները գրանցվել է Թբիլիսիի Գրան-պրի մրցաշարին մասնակցության համար:

Ֆրանսիայի տղամարդկանց և կանանց հավաքականները Թբիլիսիում ներկայանալու են ուժեղագույն կազմով: Թբիլիսիի գրան-պրին անց է կացվելու մարտի 31-ից ապրիլի 2-ը: Այսօրվա դրությամբ մրցաշարին գրանցվել է 22 երկրի 147 մարզիկ: