Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը. Գրիգոլ Վաշաձե
Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը. Գրիգոլ Վաշաձե

Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը,-այս հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է «ազգային շարժման» լիդեր, Գրիգոլ Վաշաձեն:

Ինչպես նշել է Վաշաձեն, երեկ Վելիսցիխեում տեղի ունեցածի վերաբերյալ ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, մեկ անգամ ևս ապացույց է, որ դիրքորոշումը ամբողջովին թափանցիկ է:

«Ժողովրդական պաշտպանը կոչ է արել ներքին գործերի նախարարությանը, ապահովել ցուցարարների հնարավորությունը ազատ կերպով տեղաշարժվել դեպի Թելավի: Նա ընդգծել է, որ նշված գործողությունը ներկայացնում էր նրանց սահմանադրական իրավունքը, որը չի կարելի սահմանափակել օրենքով չնախատեսված նպատակներով: Իմ կողքին կանգնած էր ոմն համազգեստով մարդ, չեմ ցանկանում օգտագործել կոպիտ խոսքեր, որը պատմում էր, որ անվտանգության տարածքը Թելավիից էր, որտեղ Բիձինա Իվանիշվիլին պետք է օրհներ ինչ որ մեկին, այնտեղից 30 կմ. շառավղով հանդիսանում է անվտանգության գոտի: Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը: Օրինակ Ֆրանսիայում, կփակեն արդյոք դեղին բաճկոնավորների համար ճանապարհը: Մենք ապրում ենք այս երկրում պարոնայք, և համեցեք Բիձինա Իվանիշվիլիի, նույն Պուտինի Վրաստան»,-հայտարարել է Վաշաձեն: