Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ

Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի ընթացքում նա շնորհավորել է Զելենսկիին նախագահ ընտրվելու առթիվ: Լրատվությունն այս մասին տարածել է «ուկրաինսկայա պրավդան»:

«Զելենսկիին շնորհավորանքով զանգահարել է Դոնալդ Թրամփը»,-գրված է հրատարակչության տելեգրամի ալիքում:

Քվեաթերթիկների 85 տոկոսը հաշվելուց հետո, նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,20 տոկոսը: Զելենսկիին արդեն շնորհավորել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն: