Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ
Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ

Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ: Դմանիսիի ոստիկանական բաժանմունքում հարցաքննում են երկու անձի, ովքեր մայիսի 16-ին ներգրավված են եղել երիտասարդների միջև առճակատման մեջ: Երեք անձի իրավապահները տեղափոխել են  փորձաքննության:

Ոստիկանության տարածքում է նաև խանութպանը և վաճառողներից մեկը:

«Եկան չորս երիտասարդներ, նրանք գարեջուր էին ուզում, սակայն գումար չունեին, ես ասացի, որ չեմ կարող նրանց պարտքով տալ: Վիրավորեցին ինձ, ասացին, որ կծեծեն: Այս աղմուկից սկեսրարս դուրս եկավ ու նրան ծեծեցին: Մենք զանգահարեցինք ոստիկանություն: Ես նույնպես ցուցմունք տվեցի: Հետագայում այս տղաների հետ եկան մոտ 40 երիտասարդներ: Նրանք մահակներով էին: Ամեն ինչ կոտրված է: Ես եկել եմ այստեղ ցուցմունք տալու», – հայտարարել է խանութի վաճառող Սաիդա Իսմայիլովան:

Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ծեծի է ենթարկվել խանութի տերը, ով արդեն ստացել է բժշկական օգնություն և տանն է: Դեպքի վայրում գտնվում են իրավապահները: Խանութի ենթակառուցվածքն ավերված է: Դմանիսիի մուտքերը վերահսկվում են իրավապահների կողմից:

Տեղի հրատարակություններից մեկը հրապարակել է դեպքի տեսանյութը: Դիմակայությունը ֆիքսել է խանութի մոտ տեղադրված հսկիչ տեսախցիկը:

Թողնել մեկնաբանություն