Դիմիտրի Խունդաձե - Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկրում համաճարակային իրավիճակը լինի կառավարելի
Դիմիտրի Խունդաձե - Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկրում համաճարակային իրավիճակը լինի կառավարելի

Առողջապահության եւ սոցիալական հարցերով կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեի հայտարարությամբ, իշխանությունն անում է հնարավոր ամեն բան երկրում համաճարակային իրավիճակը կարգավորելու համար, եւ օրինակներից մեկը ինտենսիվ թեստավորման ծրագիրն է:

«Իշխանությունն անում է հնարավոր ամեն ինչ երկրում համաճարակային իրավիճակը կարգավորելու համար, որի օրինակը ինտենսիվ թեստավորման ծրագիրն է, որի համաձայն միայն պետությունը, բացի մասնավոր հատվածի ծառայություններից, օրական 20 000 թեստավորում է իրականացնելու: Բացի այդ, վարակվածի հայտնաբերումից հետո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու համար, որ վարակված քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարողանան օգտվել համապատասխան ծառայություններից՝ լինի դա կովիդ-հյուրանոցներում տեղավորում, թե հոսպիտալացում:

Կցանկանայի հասարակությանը տեղեկացնել նաև, որ համակարգող խորհրդի որոշմամբ փոխվում է երկիր մուտքի ռեժիմը, ինչը նշանակում է, որ եթե քաղաքացին վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված թեստի պատասխանը չունենա, կարանտինային հյուրանոց գնալու փոխարեն պարտավոր է 12 օրվա ընթացքում գտնվել ինքնամեկուսացման մեջ:

Բացի այդ, հասարակությունը պետք է իմանա, որ մեր իշխանությունը կատարում է շատ կարևոր նախապատրաստական ​​աշխատանք, որպեսզի պատվաստանյութի ժամանակին ներկրման արդյունքում մենք պատրաստ լինենք պատվաստման գործընթացի մեկնարկին», – հայտարարում է Դիմիտրի Խունդաձեն: