Դիմակ կրելու կանոնները խախտելու տուգանային պատժամիջոցներն արդեն գործում են
Դիմակ կրելու կանոնները խախտելու տուգանային պատժամիջոցներն արդեն գործում են

Պարտադիր դիամակ  կրելու մասին օրենսդրական փոփոխությունն արդեն ուժի մեջ է:

Փոփոխությունների համաձայն՝ համաճարակի ժամանակ հասարակական փակ տարածքներում դիմակ կրելու կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20, իսկ հանրային փակ տարածք դիմակ չունեցող անձ ընդունելու պարագայում հաստատության իրավաբանական անձը / անհատ ձեռներեցը կտուգանվի 500 լարիով: Նաև 20 լարի տուգանք է նախատեսվում հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով և տաքսիներով երթևեկելիս դիմակ կրելու կարգը խախտելու համար: Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր առողջական խնդրի պատճառով չեն կարողանում կրել դիմակ, հնարավորություն կունենան դիմել բժշկական հաստատություններ, ստանալ համապատասխան վկայագիր, անհրաժեշտության դեպքում ներկայացնել այն և չտուգանվել 20 լարիով:

Թողնել մեկնաբանություն