Դավիթ Զալկալիանին պատվաստվել է «Փայզեր» պատվաստանյութով
Դավիթ Զալկալիանին պատվաստվել է «Փայզեր» պատվաստանյութով

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Փայզեր» պատվաստանյութով:

Նախարարը պատվաստանյութը ներարկել է Նիկոլոզ Ղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայում:

Նախարարի հետ միասին պատվաստվել է, նրա տեղակալ Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:

Այսօր, «Փայզերով» պատվաստվելու են դիվանագետները – Ղազախստանի դեսպան Բաուրժան Մուխամեջանովը, Հարավային կովկասում Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային մենեջեր Իվանա Ֆերնանդես Դուարտեն, Ճապոնիայի դեսպանի տեղակալը և Միջազգային քրեական դատարանի (ICC) ներկայացուցիչը/գրասենյակի ղեկավար՝ Կաուպո Կանդին: