Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Մեվլութ Չավուշողլուի հետ
Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Մեվլութ Չավուշողլուի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարարը իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշողլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության խորացման հարցերը:

Այս մասին Դավիթ Զալկալիանին գրել է իր Թվիթերի էջում:

«Ես զրույց ունեցա իմ թուրք գործընկերոջ և ընկեր Մեվլութ Չավուշողլուի հետ: Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության խորացման կարևոր հարցեր: Ես երախտապարտ եմ մեր թուրք բարեկամներին ՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ին ձգտելու և «կովիդ 19»-ին հաղթելու հարցում ցուցաբերած աջակցության համար», – գրել է Զալկալիանին: