Դավիթ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղարի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Դավիթ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղարի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այդ մասին «Twitter»-ում գրում է Դավիթ Զալկալիանին:

«Հիանալի է, որ պետքարտուղար Բլինկենի հետ մենք խոսեցինք Վրաստանում և տարածաշրջանում անվտանգության միջավայրի, մեր ռազմավարական գործընկերության և Վրաստանի ժողովրդավարական համախմբման մասին:

ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը ինչպես Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրմանը շատ կարևոր է: Մենք անհամբեր սպասում ենք Բայդենի վարչակազմի հետ սերտ համագործակցությանը` գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար», – գրել է Դավիթ Զալկալիանին: