Դավիթ Զալկալիանի. Եվրահանձնաժողովի նախագահը բարձր գնահատական է տվել ընտրական գործընթացի հետ կապված իշխանության ջանքերին և հույս հայտնել, որ նշված գործընթացն ապագայում ևս կլինի անշրջելի
Դավիթ Զալկալիանի. Եվրահանձնաժողովի նախագահը բարձր գնահատական է տվել ընտրական գործընթացի հետ կապված իշխանության ջանքերին և հույս հայտնել, որ նշված գործընթացն ապագայում ևս կլինի անշրջելի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի միջև անցկացված վիդեո-կոնֆերասի ժամանակ, այլ հարցերի հետ միասին, կողմերը զրուցել են նաև ընթացիկ բարեփոխումների մասին:

Մասնավորապես, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, վարչապետը մանրամասն զրուցել է այն գործընթացների մասին, որոնք իրականացվում են էկոնոմիկայի բարեփոխման տեսանկյունից, բացի այդ ընդգծվել են նաև քաղաքական բարեփոխումները:

Զալկալիանիի մեկնաբանմամբ, Եվրահանձնաժողովի նախագահը բարձր գնահատական է տվել ընտրական գործընթացի հետ կապված Վրաստանի կառավարության ջանքերին և հույս հայտնել, նշված գործընթացն ապագայում ևս կլինի անշրջելի:

«Վարչապետը մանրամասն զրուցել է այն գործընթացներին մասին, որոնք իրականացվում են էկոնոմիկայի բարեփոխման տեսանկյունից: Շատ բարձր գնահատականի են արժանացել նաև Վրաստանի կառավարության ջանքերը ընտրական գործընթացի առնչությամբ, որին Եվրահանձնաժողովի նախագահը տվել է անչափ բարձր գնահատական և հույս հայտնել, որ այս գործընթացն ապագայում ևս կլինի անշրջելի»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Բացի այդ, նախարարի փոխանցմամբ, խոսքը վերաբերել է նաև ասոցացման օրակարգի իրականացմանը և այն հնարավորություններին, որոնք համավարակի պայմաններում ծնվում են Վրաստան-Եվրամիության միջև համագործակցության ընթացքում: