Դավիթ Զալկալիանի. Մեր երկրի բարեկամների և գործընկերների օգնությամբ  կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով վերադարձնել հայրենիք
Դավիթ Զալկալիանի. Մեր երկրի բարեկամների և գործընկերների օգնությամբ  կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով վերադարձնել հայրենիք

Մեր երկրի բարեկամների և գործընկերների օգնությամբ  կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով վերադարձնել հայրենիք,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, աջակցությունը հատկապես կարևոր է նման կրիտիկական պահին, ինչը գնահատելի է:

«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր երկրի իսկական բաերկամներին և գործընկերներին` ԱՄՆ-ին, Միացյալ Թագավորությանը և Թուրքիային: Նրանց ցուցաբերած ժամանակին աջակցության արդյունքում մենք կարողացանք Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներին ապահով հայրենադարձել: Նման կրիտիկական պահին արտահայտված աջակցությունը հատկապես կարևոր է, և մենք դա շատ ենք գնահատում», – ասաց Դավիթ Զալկալիանին: