Դավիթ Զալկալիանի. Աշխարհում ընթացող իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա
Դավիթ Զալկալիանի. Աշխարհում ընթացող իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա

Ցանկանում եմ, իմ երկրի բնակչության համար արտաքին գերատեսչություն և անձամբ ես լինեմ նախարար, որը ընտանիքներում կբերի խաղաղություն, և ոչ թե զինված հակամարտություն, կայունություն, և ոչ թե ապակայունացման մշտական վտանգ, գիտակցված քայլեր, և ոչ թե ինքնաբուխ որոշումներ, անդառնալի եվրոպական և եվրատլանտյան ապագա,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում, որտեղ նրան լսում են «նախարարի ժամը» ձևաչափում:

Նրա խոսքով, Վրաստանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում: Զալկալիանիի հայտարարությամբ, աշխարհում ընթացող իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա:

«Հենց այս վիճակում իշխանությանը հաջողվեց և ճիշտ, պատասխանատու վերաբերմունքով, չնայած աշխարհում առկա բազմաթիվ թեժ կետերի, միջազգային օրակարգ վերադարձրեց Վրաստանի հարցը և այն հրատապ է այնպիսի միջազգային ամբիոններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի անվտանգության նիստը, գլխավոր վեհաժողովը, Մարդու իրավունքների խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը»,- նշել է արտաքին գերատեսչության ղեկավարը:

Զալկալիանիի հայտարարությամբ, արտաքին գործերի նախարարության գործունեության կարևորագույն նպատակը և միևնույն ժամանակ մարտահրավերն է ինքնիշխանության կայունացումը և տարածքային ամբողջականության խաղաղ ճանապարհով վերականգնումը: