Դատախազությունը Թեմիրլան Մաչալիկաշվիլու գործով հարցաքննել է Վախտանգ Գոմելաուրիին և Իոսեբ Գոգաշվիլուն
Դատախազությունը Թեմիրլան Մաչալիկաշվիլու գործով հարցաքննել է Վախտանգ Գոմելաուրիին և Իոսեբ Գոգաշվիլուն

Թեմիրլան Մաչալիկաշվիլու գործի հետաքննության շրջանակներում, Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննել է ՊԱԾ-ի նախկին ղեկավար և այժմ ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրիին և ՊԱԾ-ի ղեկավարի նախկին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլուն:

«Թեմիրլան Մաչալիկաշվիլու գործի հետաքննության շրջանակներում անցկացվել և անցկացվում են բոլոր քննչական գործողությունները, գործի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու նպատակով»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են գլխավոր դատախազության մամլո ծառայությունում: