Դատախազությունը Թելավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի սպանության փաստով ձերբակալել է Թելավիի շրջանային վարչության ղեկավարի տեղակալին
Դատախազությունը Թելավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի սպանության փաստով ձերբակալել է Թելավիի շրջանային վարչության ղեկավարի տեղակալին

Դատախազությունը, Թելավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն, Զուրաբ Սաչիշվիլիի սպանության գործով, ձերբակալել է Թելավիի շրջանային վարչության ղեկավարի տեղակալ՝ Վ. Զ.-ին:

Այդ մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը:

«Դատախազությունը Կախեթիում տեղի ունեցած սպանության փաստով, ՆԳՆ-ն Կախեթիի ոստիկանության  վարչության Թելավիի շրջանային բաժնի պետի տեղակալ Վ. Զ.-ին, դեպքի վայրում ձերբակալել է մեղադրյալի կարգավիճակով:

Քրեական գործը հետաքննվում է Կախեթիի տարածաշրջանային դատախազության քննչական բաժնում, քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով:

Ընթացիկ հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, Թելավիի շրջանի Իղալթո գյուղում Վ.Զ.-ն կանխամտածված սպանել է  Զ. Ս.-ին և վիճաբանության ժամանակ վիրավորել նաև քաղաքացի Լ. Բ.-ին:

Գործով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ: