Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Չորչանա գյուղի մոտ մոնտաժել է «սահմանանշան»
Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Չորչանա գյուղի մոտ մոնտաժել է «սահմանանշան»

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Չորչանա գյուղի մոտ մոնտաժել է «սահմանանշան»: Ինչպես նշված է նրանց կողմից տարածած հայտարարությունում, այս քայլը նրանք արել են «ի պատասխան վրացական կողմի սադրանքների»:

Ինչպես հայտարարում են օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները, Զնաուրիի շրջանում սկսվել է «մարդասիրական գործողության» նոր փուլը:

«Վրացական կողմից սադրանքների մասին զգուշացնելու համար, Հարավային Օսեթիայի և Վրաստանի սահմանային շրջանում, մասնավորապես, Ծնելիսի բնակավայրի մոտ գտնվող բլրի վրա սահմանապահները վերականգնել են պետական սահմանի ցուցանակը և բարձրացրել Հարավային Օսեթիայի դրոշը: Հարավային Օսեթիայի սահմանապահները, որոնք ռուսների հետ միասին պաշտպանում են Ալանիայի պետական սահմանը, տալիս են կայունության և խաղաղության երաշխիք»,- ասվում է Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի հայտարարությունում:

Նույն հայտարարությունում, օկուպացնող ռեժիմը Վրաստանին մեղադրում է «Հարավային Օսեթիայի սահմանային տարածքները բռնագրավելու մեջ»: