Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, ձերբակալված վրացիների նկատմամբ որոշումը կընդունեն «պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացումից» հետո
Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, ձերբակալված վրացիների նկատմամբ որոշումը կընդունեն «պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացումից» հետո

Բռնազավթիչ ռեժիմի փոխանցմամբ, ձերբակալված վրացիների նկատմամբ համապատասխան միջոցներ ընդունելու վերաբերյալ որոշումը կընդունվի «պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացումից» հետո:

Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, Վրաստանի ութ քաղաքացի ոչ սթափ վիճակում ձերբակալվել է այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեղադրանքով: Նրանց փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ցխինվալի Աձեսարի շրջանում, եկեղեցու մոտ: Նրանց հաստատմամբ, Վրաստանի քաղաքացիները հարբած էին և գտնվում էին թմրանյութերի ազդեցության տակ:

«Նրանց երեք մեքենայով էին, թեժ գծի միջոցով արդեն պայմանավորվել ենք, որ մեքենաները փոխանցելու ենք նրանց մերձավորներին: Ձերբակալվածների առողջական վիճակը բավարար է»,-հայտարարել են բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները:

Ռուս զինվորականները Վրաստանի յոթ քաղաքացու են ձերբակալել նաև օգոստոսի 17-ին: Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։

Ռուս զինվորականները բռնազավթված գծի մոտ, օկուպացված Արցևի գյուղի տարածքում ձերբակալել են նաև Վրաստանի  քաղաքացու, Դիդի Մեջվրիսխևի գյուղի բնակիչ, Յոսեբ Դվալիշվիլուն: ՊԱԾ-ի լրատվությամբ նա տեղափոխվել է Ցխինվալի մեկուսարան: