Ցույցի մասնակիցները խորհրդարանի մոտ փորձում էին տանել ցախ, որի հնարավորությունը նրանց չեն տվել ոստիկանները
Ցույցի մասնակիցները խորհրդարանի մոտ փորձում էին տանել ցախ, որի հնարավորությունը նրանց չեն տվել ոստիկանները

Խորհրդարանի հարակից տարածքում տեղի է ունեցել միջադեպ: Բողոքի ցույցի մասնակիցները փորձում են վառելափայտ բերել օրենսդիր մարմնի մոտ, ինչը նրանց թույլ չեն տվել ոստիկանները:

«Ամոթ է» շարժման ներկայացուցիչը խորհրդանշորեն վառելափայտ է նվիրել իրավապահներին:

«Ձեզ կնվիրենք այս վառելափայտը և եղեք երջանիկ, լուրջ բան եք կանխել, վճարեք ձեր պարտքը երկրի առջև, ապրեք,  ընկերներ: Ես սրտացավ եմ, մեծ հարգանքով եմ վերաբերվում ոստիկանությանը և հիմա ձեզ տեսնում եմ այնպիսի կենտրոնացմամբ, որ կատարում եք կուսակցության առաջադրանքը և ինձ ասում եք, չպետք է վառելափայտ բերենք, ես նվիրում եմ այս վառելափայտը»,- ասել է ցույցի մասնակիցը:

Միևնույն ժամանակ, ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, իրավապահները տարածքից հեռացրել են մեկ մարդու: