Չնայած բարձր արժեքին, պատվաստանյութի ներկրումը պետք է լիներ հիմնական գերակայությունը և գործընթացն արդեն պետք է սկսվեր. Մամուկա Խազարաձե
Չնայած բարձր արժեքին, պատվաստանյութի ներկրումը պետք է լիներ հիմնական գերակայությունը և գործընթացն արդեն պետք է սկսվեր. Մամուկա Խազարաձե

Չնայած բարձր արժեքին, պատվաստանյութի ներկրումը պետք է լիներ հիմնական գերակայությունը և գործընթացն արդեն պետք է սկսվեր,- այս մասին ասվում է «Լելո»-ի առաջնորդ, Մամուկա Խազարաձեի հայտարարության մեջ, որը հրապարակում է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Կառավարությունը հաշվարկել է, թե որքան կարժենա բնակչության ամբողջական պատվաստումը, իսկ մյուս կողմից ՝ մեզ համար ի՞նչ արժք ունի այսպես կոչված լոգդաունի հայտարարումը:

Փաստն այն է, որ պատվաստանյութի ներկրումը, չնայած բարձր արժեքին, պետք է լիներ գերակա խնդիր և այդ գործընթացն արդեն պետք է սկսվեր:

Հատկապես, որ ստացված օգնությունը և վարկերը շատ ավելին են, քան պահանջվում է լրիվ պատվաստումների համար:

Դրանով մենք ավելի շուտ գործի կդնենք էկոնոմիկան, կդադարեցնենք բիզնեսի սնանկացումը: Մենք երկիրը շատ ավելի արագ կբացեինք զբոսաշրջության և ներդրողների համար:

Կարծում եմ նաև, որ պետական ​​պատվաստմանը զուգահեռ միանշանակ պետք է թույլատրվի պատվաստանյութը առևտրային տեսքով բերել նախապես համաձայնեցված պայմաններին համապատասխան, սա էապես կարագացներ բնակչության պատվաստումների տեմպերը:

Ցավալի է, որ ինչպես շատ այլ դեպքերում, Վրաստանի կառավարությունը այս դեպքում նույնպես շփոթված է»,- հայտարարել է Խազարաձեն: