Չեմպիոնների լիգայում տեսակրկնման համակարգը գործելու է հաջորդ տարվանից
Չեմպիոնների լիգայում տեսակրկնման համակարգը գործելու է հաջորդ տարվանից

ՈՒԷՖԱ-ն հայտարարել է, որ մրցավարների տեսաօգնության համակարգը (VAR) չեմպիոնների գավաթում կօգտագործեն հաջորդ մրցաշրջանից,-այս մասին լրատվություն է տարածել «Սքայ սպորտը» (Sky Sports):

ՈՒԷՖԱ-ի ղեկավարությունը դրական է գնահատել ժամանակակից տեխնոլոգիաների աշխատանքը աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ:

Մինչ այս ասում էին, որ Եվրոպայի հիմնական ֆուտբոլային մրցաշարին VAR համակարգը պետք է օգտագործվեր այս մրցաշրջանի 1/4-րդ եզրափակիչ փուլից, սակայն որոշումը փոխվել է և այն օգտագործելու են հաջորդ սեզոնից: