Չաքվիում, «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցում կոնֆերանսին մասնակցող անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Չաքվիում, «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցում կոնֆերանսին մասնակցող անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Չաքվիում, «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցում կոնֆերանսին մասնակցող անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին քիչ առաջ հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

«Օազիս հյուրանոցում ընթանում է մեր գործընկերների համաժողովը, որտեղ անձանցից մեկի մոտ նկատվել են կասկածելի ախտանիշներ, նա շփվել է վարակված անձի հետ, ինչի պատճառով հետազոտել ենք: Հենց նոր ինձ տեղեկացրել են, որ վարակը հաստատվել է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն «ՏՎ Պիրվելիի» եթերում: