Ցանկացած տեսակի քրեական հանցանքի պատճառով, օտարերկրացու համար կսահմանափակվի Վրաստանում բնակության իրավունքը
Վրաստանում կացության թույլտվություն չի ստանա այն անձը, ով իրականացրել է՝ ընտանեկան բռնություն կամ այլ հանցագործության, որն ուղղված է մարդու դեմ և չի պատկանում ծանր հանցագործությունների անվանակարգին:
Համապատասխան փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանական բյուրոյի վաղվա նիստում, որը նախաձեռնել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն:
Օրենքի նախագծում նշվում է, որ քրեական հանցագործության կատարումը հիմք է դառնում, Վրաստանում օտարերկրացու օրինական գտնվելու ժամկետը դադարեցնելու համար:
Գործող օրենսդրության համաձայն, օտարերկրացուն կարող է մերժվել կացության թույլտվությունը, եթե նա դատապարտվել է վերջին հինգ տարվա ընթացքում իր կողմից կատարված ծանր քրեական հանցագործության համար: