Բրյուսելում «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանի կապակցությամբ բացվելու է մինիստերիալ
Բրյուսելում «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանի կապակցությամբ բացվելու է մինիստերիալ

«Արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանի կապակցությամբ Բրյուսելում այսօր բացվելու է արտաքին գործերի նախարարների մինիստերիալը: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հյուրընկալելու են, «արևելյան գործընկերություն» ծրագրի վեց անդամի՝ Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին:

Մինիստերիալը սկսվելու է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Թբիլիսիի ժամանակով ժամը 12:00): Հանդիպմանը կողմերը զրուցելու են 10 ամյա գործընկերության, համատեղ համագործակցության և ապագա պլանների մասին, ինչպես նաև քննարկելու են 2020 թվականի ռազմավարությանը վերաբերող հարցեր:

Մինիստերիալին վրացական կողմից մասնակցելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Օրվա երկրորդ կեսին պատվիրակություններին հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որին ներկա է գտնվելու նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարը մասնակցելու է նաև մայիսի 14-ին կայանալիք բարձրաստիճան հանդիպմանը:

Բրյուսելում երկօրյա միջոցառումների շրջանակներում վարչապետը ունենալու է տարբեր հանդիպումներ, այդ թվում եվրահանձնաժողովի նախագահ, Ժան Կլոդ Յունկերի հետ:

Եվրամիության նախագահ երկիր, Ռումինիայի նախաձեռնությամբ, մայիսի 13-ի մինիստերիալի և հունիսի 14-ի բարձրաստիճան հանդիպումից հետո, հավանաբար կընդունվի հոբելյանական հայտարարություն, որտեղ գնահատված կլինեն Եվրամիության և «արևելյան գործընկերների» 10 ամյա հարաբերությունները: