Բրազիլիայի կառավարությունը հրաժարվել է Մեծ յոթնյակի կողմից հատկացված ֆինանսական օգնությունից
Բրազիլիայի կառավարությունը հրաժարվել է Մեծ յոթնյակի կողմից հատկացված ֆինանսական օգնությունից

Բրազիլիայի կառավարությունը հրաժարվել է Մեծ յոթնյակի կողմից հատկացված ֆինանսական օգնությունից: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, Բրազիլիայի կառավարությունը չի անվանել այս որոշման պատճառները, սակայն նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ Ֆրանսիան նրանց վերաբերում է որպես կոլոնիայի: Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆեռնանդո Սիլվան հայտարարել է, որ Ամազոնի արևադարձային անտառում հրդեհը վերահսկվում է: Ֆեռնանդո Սիլվայի մեկնաբանմամբ, նախարարությունը աղետի դեմ պայքարելու համար տրամադրել է 44 հազար զինվորի:

«Շնորհակալություն, սակայն հնարավոր է, նշված ռեսուրսը Եվրոպայի անտառներին առավել համապատասխանի: Էմանուել Մակրոնը նույնիսկ չի կարողացել խուսափել եկեղեցու կանխատեսվող հրդեհից, իսկ նա ցանկանում է դասեր անցկացնել մեր երկրի համար»,- հայտարարել է Ժայիր Բոլսոնարուի գրասենյակի ներկայացուցիչներից մեկը:

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ յոթնյակի անդամ պետությունները Ամազոնի արևադարձային անտառում հրդեհի դեմ պայքարելու համար տրամադրում էին 22 միլիոն դոլլար: