Բորջոմիում տեղի է ունեցել ավտովթար
Բորջոմիում տեղի է ունեցել ավտովթար

Բորջոմիում, Մեսխեթիի փողոցում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Ականատեսների տեղեկությամբ, Բորջոմիից Ախալցիխեի ուղղությամբ երթևեկող «Օպել վեքտրա» մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: 65-ամյա տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Շտապ օգնության բրիգադը տուժածին տեղափոխել է Բորջոմիի բժշկական հաստատություն: Ինչպես ասում են հիվանդանոցում, հիվանդն անցնում է հետազոտություններ:

Փաստի առնչությամբ, ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 276-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի տրանսպորտի տեղաշարժման անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: