Բոլոր այն գործընթացները, որոնք երեկ փորձվել է փողոց դուրս բերվել, մեր նախաձեռնությամբ և մեր ռազմավարական գործընկերների օգնությամբ, պետք է շտապ տեղափոխվեն իրավական և քաղաքական հարթակներ. Գիորգի Գախարիա
Բոլոր այն գործընթացները, որոնք երեկ փորձվել է փողոց դուրս բերվել, մեր նախաձեռնությամբ և մեր ռազմավարական գործընկերների օգնությամբ, պետք է շտապ տեղափոխվեն իրավական և քաղաքական հարթակներ. Գիորգի Գախարիա

Բոլոր այն գործընթացները, որոնք երեկ փորձվել է փողոց դուրս բերվել, մեր նախաձեռնությամբ և մեր ռազմավարական գործընկերների օգնությամբ, պետք է շտապ տեղափոխվեն իրավական և քաղաքական հարթակներ, դա նաև մեր ընտրողների հանձնարարությունն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, բոլորը միասին գտնվում են ամենօրյա գործընթացում, որը կոչվում է մարդկանց կյանքեր փրկել:

«Մենք երկրում հաշվում ենք մահճակալներ, երկրում հաշվում ենք շտապօգնության բրիգադներ, թե որտեղ են անհրաժեշտ բժիշկները, մարտահրավեր ունենք տնտեսությունում»,- նշել է Գախարիան միջգերատեսչական խորհրդի նիստում:

Կառավարության ղեկավարի խոսքով, իշխանությունները փորձում են խուսափել այս ամենից, որպեսզի էլ ավելի բարձրացնենք երկրի ժողովրդավարացման աստիճանը:

«Իհարկե, ի վերջո խաղաղությունն ու ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Բոլոր այն գործընթացները, որոնք երեկ փորձվել է փողոց դուրս բերվել, մեր նախաձեռնությամբ և մեր ռազմավարական գործընկերների օգնությամբ, պետք է շտապ տեղափոխվեն իրավական և քաղաքական հարթակներ, դա նաև մեր ընտրողների հանձնարարությունն է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: