Բիձինա Իվանիշվիլին դիմել է ընտրողներին
Բիձինա Իվանիշվիլին դիմել է ընտրողներին

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ, Բիձինա Իվանիշվիլին տարածել է ուղերձ:

«Ես ողջունում եմ ողջ Վրաստանին, նրա բազմազգ ժողովրդին, Վրաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից, թե մոլորակի որ կետում են ապրում, քանզի համոզված եմ, որ այսօր նրանց բոլորի հայացքները ուղղված են հայրենիքի կողմ:

Այսօր ավարտվում է մանդատը, որը վրացի ժողովուրդը տվել է մեզ 4 տարի առաջ, երբ «Վրացական երազանքին» երկրորդ ժամկետով վստահել են երկրի ճակատագիրը և նրա զարգացման հեռանկարները: Որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս վստահության համար:

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է և միայն նա է որոշում, թե ով պետք է ղեկավարի երկիրը: Ահա թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը և ես հպարտ եմ, որ այսօր վրաց ժողովուրդը ամուր բռնած է այս գերագույն իրավունքը, որը մինչև 2012 թվականը բռնազավթված էր ուզուրպատորի կողմից: Հավատացեք ինձ, ժողովրդավարական ավանդույթի հաստատումը և նրա անշրջելիությունը, անձամբ ինձ համար, ամենաարժեքավորն է այն ձեռբերումների միջև, որոնք կապված են «Վրացական երազանքի» կառավարման և նրա հաջողության հետ:

Վաղը մեր երկրի պատմության շրջադարձային պահերից մեկն է: Վաղը, բոլորս մեկ անգամ ևս պետք է ընտրություն կատարենք ՝ հիմնվելով մեր սեփական համոզմունքների, արժեքների, խղճի և շահերի վրա, և ես «Վրացական երազանքի» անունից երաշխավորում եմ, որ այս ընտրությունը կլինեն ազատ և ժողովրդի կամքը ամբողջությամբ կարտացոլվի ընտրությունների արդյունքներում: Վրացական պետությունը թույլ չի տա խեղաթյուրվի մարդկանց ընտրությունը:

Եվ այսօր, հույզերով հագեցած ընտրարշավի ավարտին, ես դեռ հիշում եմ 2012 թվականի աղմկոտ օրերը, երբ մի բռունցքում համախմբված, մենք պատմական ընտրություն կատարեցինք հօգուտ ազատության, մերժեցինք մարդկային ճնշման վրա հիմնված ռեժիմը և ամբողջ աշխարհին տեղեկացրեցինք, որ երեք հազար տարվա պատմություն ունեցող, ազատություն սիրող, արժանիքներ կրող ժողովուրդը երբեք չի հանդուրժի բռնությանն ու անարդարությանը:

Այդ պատճառով ես դիմում եմ ձեզ, «Վրացական երազանքի» կողմնակիցներին, «Երազանքի» վետերաններին և նոր համալրված զինվորներին. Մեզնից ոչ ոք վաղը չպետք է մնա տանը և առանց պատճառաբանության գնա ընտրությունների: Դա մեր պարտքն է երկրի, նրա ապագայի, միմյանց հանդեպ և որքան էլ դա ձեզ անսովոր թվա, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր վաղը ընտրություն կկատարեն մեկ այլ կուսակցության օգտին: Փաստն այն է, որ մենք չկարողացանք համոզել բոլորին, ինչը միանգամայն նորմալ է ժողովրդավարության պայմաններում:

Փաստն այն է, որ բոլոր այն հաջողությունները, որոնք երազանքը ձեռք է բերել այս բարդ ժամանակաշրջանում, բավարար չի եղել փոքրամասնության մեջ գտնվող, մեր հանդեպ քննադատող տրամադրությամբ մարդկանց համոզելու համար, և վաղը նրանք այլ ընտրություն կկատարեն:

Սակայն մենք ավելի շատ ենք և դա է մեծամասնության պատասխանատվությունը փոքրամասնության առջև, որ կարողանանք և ապահովագրենք իրենց սխալները, որպեսզի նրանց վրա սխալ ընտրությունը թանկ չնստի:

Ես հարգում եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների ընտրությունը և դրամա չեմ տեսնում այն ​​բանում, որ նրանց մի մասը չի սատարում «Վրացական երազանքին»: Իրավիճակը դրամատիկ է, երբ վրացական քաղաքականությունը դեռ չի կարողանում ընտրողներին առաջարկել «Երազանքի» հակակշռող առողջ այլընտրանքը, և չնայած քաղաքական բազմազանությանը, ընդդիմադիր դաշտում կրկին շարունակում է գերակշռել վրեժխնդիր, կործանարար ուժը:

Ի վերջո, մենք շատ լավ գիտենք, թե այս ընտրությունն ինչ կապ ունի մեր հայրենիքի հետ, և այդ պատճառով մեր պարտքն է, «վրացական երազանքի» կողմնակիցների 100 տոկոսանոց ակտիվությամբ պաշտպանենք սխալ ընտրություն կատարող անձանց, որպեսզի թույլ չտանք, որ էմոցիաներով թելադրված որոշմամբ պատժեն երկիրը և իրենց: Չնայած նրանց տարբերվող հայացքներին, նրանք մեր միսն ու արյունն են ՝ մեր եղբայրներն ու քույրերը:

Հիշեք, մի բարկացեք ձեր սեփական ժողովրդի վրա: Մի մոռացեք, որ մեզանից վիրավորված մարդկանց մեծ մասը, նորից մեր հույսն ունի: Մենք իրավունք չունենք չտալ նրանց այդ հույսը: Մենք պետք է գնանք ընտրությունների, որպեսզի ոչ ոք չկարողանա և չհամարձակվի մարդկանց ծառաներ նշանակել, ճնշել նրանց և վիրավորել նրանց արժանապատվությունը: Մենք պետք է գնանք ընտրությունների, որպեսզի երկրում երբեք վախ ու անարդարություն չլինի: Մենք պետք է գնանք ընտրությունների, որպեսզի քաղաքացին իրեն լքված չզգա, նույնիսկ ամենածանր իրավիճակում: Մենք ստիպված ենք գնալ ընտրությունների, որպեսզի մարդիկ գումար չունենալու պատճառով չվախենան դիմել բժշկի: Մենք պետք է գնանք ընտրությունների, որպեսզի վրացի մարդը երբեք ստիպված չլինի կտրել խաղիղի արմատները: Մենք պետք է գնանք ընտրությունների, որ մեր երեխաները կարողանան ստանալ եվրոպական որակի կրթություն, որ մեր ընտանիքները բարեկեցիկ լինեն և տարեցները ունենան արժանապատիվ ծերություն: Մենք պետք է գնանք ընտրությունների, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը անկոտրուն լինեն: Մենք պետք է գնանք ընտրությունների, որպեսզի շարունակենք կառուցել երկիրը և արժանապատիվ տեղ հաստատել եվրոպական ընտանիքում: Եկեք շարունակենք միասին առաջնորդել մեր երկիրը հաղթանակի ճանապարհով և շարունակենք միասին պայքարել հանուն Վրաստանի հաջողության»,- իր ուղերձում ասել է Բիձինա Իվանիշվիլին: