Բիձինա Իվանիշվիլի. Ոչ Վաշինգտոնից և ոչ էլ Եվրոպայից ոչ ոք հարց չունի հունիսի 20-ին ուժի կիրառման օրինականության մասին
Բիձինա Իվանիշվիլի. Ոչ Վաշինգտոնից և ոչ էլ Եվրոպայից ոչ ոք հարց չունի հունիսի 20-ին ուժի կիրառման օրինականության մասին

Ոչ Վաշինգտոնից և ոչ էլ Եվրոպայից ոչ ոք հարց չունի հունիսի 20-ին ուժի կիրառման օրինականության մասին,- այս մասին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, ուժի կիրառման օրինականության առնչությամբ եթե հարուցվեր հարց, այդ դեպքում կբարձրացվեր ներքին գործերի նախարարիպատասխանատվության հարցը:

«Հունիսի 20-ից սկսած ընդդիմությունը, «Ազգային շարժումը», «Եվրոպական Վրաստանը», և փոքր կուսակցությունները, որոնք ասոցացվում էին «Ազգային շարժման» հետ, առաջին օրից պահանջում էին, որպեսզի Գիորգի Գախարիան հրաժարական տար: Նրանց պահանջներից մեկն էր դա: Ոչ Վաշինգտոնից և ոչ էլ Եվրոպայից ոչ ոք հարց չունի հունիսի 20-ին ուժի կիրառման օրինականության մասին: Ուժի կիրառվել է օրինական կերպով»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: