Բեյրութի նավահանգստում, որտեղ օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել պայթյուն, հրդեհ է
Բեյրութի նավահանգստում, որտեղ օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել պայթյուն, հրդեհ է

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հրդեհ է: Ըստ «ռոյթերի»-ի, հրդեհը բռնկվել է այն վայրում, որտեղ օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել հզոր պայթյուն:

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում զոհվել էր առնվազն 200 և վիրավորվել 6000 մարդ: Երկրի իշխանությունների տվյալներով, նավահանգստում պայթել էր 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը տարիներ շարունակ պահվում էր նավահանգստի պահեստում, առանց անվտանգության պայմանների պահպանման: