Բեռլինի ասիական շուկայում հրդեհ է
Բեռլինի ասիական շուկայում հրդեհ է

Բեռլինի ասիական շուկայում հրդեհ է: Նախնական տվյալներով, հրդեհը առաջացել է «Դոն Սուանի» տարածքում գտնվող կրպակներից մեկում, որից հետո տարածվել է ողջ պահեստի վրա:

Գերմանական մամուլի լրատվությամբ, հրդեհի առաջացման մասին հաղորդագրությունը արտակարգ իրավիճակների ծառայություն ստացվել է կեսօրին: Հրդեհի մարման գործողությանը մասնակցում է 90 հրշեջ:

Շրջանում գտնվող բնակելի շենքերի բնակիչներին խորհուրդ են տալիս փակել պատուհանները, փակ են դեպի շուկա տանող ճանապարհները:

Բեռլինի խոշորագույն ասիական շուկան գտնվում է քաղաքի արևելյան մասում, Լիխտենբերգի շրջանում: Տարածքում գործում է մոտ երկու հազար խանութ, ռեստորաններ և գրասենյակներ: