Բաթումիում փրկարարները րոպեներ առաջ շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու մարմին
Բաթումիում փրկարարները րոպեներ առաջ շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու մարմին

Բաթումիում փրկարարները րոպեներ առաջ շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ մարդու մարմին:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները մնում են տեղում և շարունակում աշխատանքը:

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Բաթումիում շարունակական ռեժիմում:

Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 8 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:

Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:

Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:

Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:

Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: