Բաթումիում երիտասարդ տղամարդու մահվան փաստով սկսվել է հետաքննություն
Բաթումիում երիտասարդ տղամարդու մահվան փաստով սկսվել է հետաքննություն

Բաթումիում երիտասարդ տղամարդու մահվան փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության դրդում:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակված են համապատասխան փորձաքննություններ:

Բաթումիի զբոսայգու գիշերային ակումբներից մեկում թունավորման հետևանքով երեկ, լուսաբացին հիվանդանոց են տեղափոխել մի քանի երիտասարդի: Նրանցից մեկը, 22-ամյա տղան մահացել է:

Հիվանդանոց է տեղափոխվել նաև երկու աղջիկ, նույն ախտանիշներով, սակայն նրանց առողջական վիճակը կայուն է: Պատճառ է անվանվում ալկոհոլային թունավորումը: