Բարձրալեռ Աջարիայում ձյան ծածկը հասել է մեկ մետրի, ճանապարհներին կան խափանումներ
Բարձրալեռ Աջարիայում ձյան ծածկը հասել է մեկ մետրի, ճանապարհներին կան խափանումներ

Բարձրալեռ Աջարիայում ձյան ծածկը հասել է մեկ մետրի։ Ճանապարհներին կան խափանումներ, սակայն երթևեկությունը դադարեցված չէ։ Գոդերձի լեռնանցքում երթևեկությունը հնարավոր է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։

Աջարիայի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ արդեն երկրորդ օրն է ավտոճանապարհներն ինտենսիվ մաքրվում են։

«Ներկայումս ընթանում են գյուղերը վարչական միավորներին կապող ճանապարհները կապող աշխատանքները։ Երկրորդ օրն է, ինչ ինտենսիվ ձյուն է տեղում, վատ տեսանելիության պատճառով մաքրման աշխատանքները շատ վայրերում բարդանում են, սակայն ճանապարհների մաքրման աշխատանքները չեն դադարում»,- ասել է Աջարիայի ճանապարհային դեպարտամենտի ղեկավար Զազա Շավաձեն։

Ձյունը վնասել է նաև բարձրլեռնային գյուղերի էլեկտրահաղորդման գծերը, մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրականության։ «Էներգո-Պրո-Ջորջիայի» հաղորդմամբ՝ վերականգնման աշխատանքները շարունակվում են, և մոտ ապագայում կվերականգնվի էլեկտրամատակարարումը։