Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքը կմեկնի Չինաստան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքը կմեկնի Չինաստան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքը կմեկնի Չինաստան: Թուրքական մամուլի փոխանցմամբ, արտահանումային առևտրով բեռնված գնացքը դեկտեմբերի 4-ից դուրս կգա Թուրքիայից:

Թուրքական մամուլը վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությունը գրում է, որ գնացքը կհատի երկու մայրցամաք, երկու ծով, հինգ երկիր և բեռը կհասցնի Չինաստան՝ 12 օրում:

Նոյեմբերին տարանցիկ գնացքը Չինաստանից մեկնեց Պրահա:

«Թուրքիան շարունակում է անհրաժեշտ քայլերն արևելքի և արևմուտքի միջև կապն առավել խորացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն