«Ազգային շարժում» խմբակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քննարկմանը
«Ազգային շարժում» խմբակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քննարկմանը

Խորհրդարանական «Ազգային շարժում» խմբակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քննարկմանը: Այս մասին ասվում է կուսակցության կողմից տարածած հայտարարության մեջ:

Ինչպես ասում են կուսակցությունում, նրանք անվերապահորեն կաջակցեին սահմանադրական փոփոխություններին, եթե Գիորգի Ռուռուան լիներ ազատության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ սահմանադրական փոփոխությունների տապալման դեպքում, ողջ պատասխանատվությունը կընկնի Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքի» վրա:

«Միասնական ազգային շարժումը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում ընտրական բարեփոխումների հետ կապված սահմանադրական փոփոխություններին: Մենք գտնում ենք, որ մշակված ընտրական մոդելը զգալիորեն մեծացնում է բազմակուսակցական կառավարման հնարավորությունները: Փոփոխությունների այս փաթեթը Վրաստանի քաղաքացիների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության քաղաքական կուսակցությունների ջանքերի արդյունքն է: Այս գործընթացում կարևոր դեր է ունեցել «Միացյալ ազգային շարժումը»: Միևնույն ժամանակ, ժողովրդավարության և արդար ընտրությունների սկզբունքները խթանելու համար անհրաժեշտ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, մանավանդ այն իշխանությունների պայմաններում, որը իր գործողությունների հիմնասյունը դարձրել է քաղաքացիների մշտական ​​խաբելը: Այս ամբողջ ընթացքում մեր դիրքորոշումը հիմնված է մեր ընտրողների կամքի վրա: Սահմանադրական փոփոխություններին մեր աջակցությունը անվերապահ կլիներ մարտի 8-ի պայմանագրի բոլոր դրույթները կատարելու դեպքում, մասնավորապես քաղբանտարկյալ Գիորգի Ռուռուային ազատ արձակելուց հետո, ինչը, ցավոք, մինչ այժմ տեղի չի ունեցել: Ելնելով վերը նշված փաստարկներից «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք այլ ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների որոշmanu ՝ սատարել սահմանադրական փոփոխություններին», – ասվում է հայտարարության մեջ: