«Ազգային շարժման» գրասենյակի մոտ գտնվում են իրավապահներ
«Ազգային շարժման» գրասենյակի մոտ գտնվում են իրավապահներ

Իրավապահները գտնվում են «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակում: Այս մասին տեղից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:

Նիկա Մելիան, նրա համախոհներն ու ընդդիմության ներկայացուցիչները ողջ գիշեր գտնվում էին «Ազգային շարժման» գրասենյակում: Ընդդիմության խոսքերով, նրանք հատուկ նշանակության ջոկատին կդիմավորեն խաղաղորեն և կասեն, որ թույլ չեն տա ձերբակալել Նիկա Մելիային:

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից փետրվարի 17-ին դատապարտվեց ազատազրկման: Այդ ժամանակից ի վեր, Մելիայի կողմնակիցներն ու ընդդիմության անդամները 24 ժամ հերթապահություն են իրականացնում ՄԱՇ-ի գրասենյակում: