Ազգային կինոկենտրոնը տարածում է «Շինդիսի» ֆիլմի առաջին թրեյլերը

Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը տարածում է «Շինդիսի» գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը:

Ֆիլմը պատմում է 2008 թվականին Ռուսաստան-Վրաստան պատերազմում Շինդիսի գյուղի մոտ զոհված 17 զինծառայողի պատմությունը: Ֆիլմի գաղափարը պատկանում է «Շինդիսիի» պրոդյուսեր Էդմոնդ Մինաշվիլուն:

Մարտական տեսարանների համար դերասանների 20 հոգուց բաղկացած կազմը երկու շաբաթվա ընթացքում վարժանք է անցել Վրաստանի պաշտպանության նախարարության  բազայում:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Գոգա Պիպինաշվիլին և Դաթո Բախտաձեն: