Ազգային բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացրել է մինչև 7,25 տոկոս
Ազգային բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացրել է մինչև 7,25 տոկոս

Այսօր Վրաստանի Ազգային բանկում անցկացվել է դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստ: Կոմիտեն վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացրել է 25 կետով, այժմ արդեն այն կլինի 7,25 տոկոս՝ նախկին 7 տոկոսի փոխարեն: Տոկոսադրույքի ավելացումը կարտացոլվի լարիով տրված վարկերի մի մասի տոկոսադրույքի վրա:

Նիստին խոսքը վերաբերել է գնաճին: Սպառողական գների տարեկան աճը նոյեմբերին կազմել է 6,9 տոկոս: Ազգային բանկի նպատակային ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Ազգային բանկում հայտարարում են, որ գնաճի նվազեցումը մինչև նպատակային ցուցանիշի, սպավում է 2018 թվականին:

Դրա հետ մեկտեղ նշվել է, որ գների կայունության նպատակով հնարավոր է ազգային բանկը խստացնի դրամավարկային քաղաքականությունը:

Հետաքրքիր է, որ նիստի նախորդ օրը լարին կայունացել է մի քանի կետով: Ամերիկյան տարադրամի պաշտոնական փոխարժեքը 2,6258 լարի է: