Այժմ դուք իսկապես լինելու եք ժողովրդի ծառան. Ջերեմի Հանտը դիմում է Վլադիմիր Զելենսկիին
Այժմ դուք իսկապես լինելու եք ժողովրդի ծառան. Ջերեմի Հանտը դիմում է Վլադիմիր Զելենսկիին

Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել ՈՒկրաինային և Վլադիմիր Զելենսկիից սպասում է համագործակցության շարունակություն: Այս մասին թվիթեր սոցիալական ցանցում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանտը:

Հիշեցնենք, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին: ՈՒկրաինայում քվեաթերթիկների 96 տոկոսը հաշվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,14 տոկոսը: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է 24,53 տոկոս:

Վլադիմիր Զելենսկին հայտնի է «ժողովրդի ծառան» հեռուստասերիալում նկարահանումներով: Սերիալում նա խաղում է Կիևում բնակվող պատմության ուսուցչի դերը, որը որոշում է մասնակցել նախագահական ընտրություններին և հաղթում է դրանում: