Այժմ այն պահն է, որ բոլորս դուրս գանք դաշտ. Միխեիլ Սաակաշվիլի
Այժմ այն պահն է, որ բոլորս դուրս գանք դաշտ. Միխեիլ Սաակաշվիլի

Մենք համոզիչ հաղթանակ ենք տանում, սակայն այժմ այն պահն է, որ բոլորս պետք է դուրս գանք դաշտ,- այս մասին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով, հոկտեմբերի 31-ին սովորական ընտրություններ չեն լինելու:

«Հոկտեմբերի 31-ին կլինեն պատմական ընտրություններ, քանի որ որոշվելու է, մենք երկիր կունենանք, թե Վրաստանն ընդհանրապես անհետանալու է քարտեզից: Ուստի կցանկանայի դիմել ազգային շարժման և միացյալ ընդդիմության ցուցակի անդամներին և բոլոր ակտիվիստներին, մենք համոզիչ հաղթանակ ենք տանում, սակայն այժմ այն պահն է, որ բոլորս պետք է դուրս գանք դաշտ: Նրանք շատ հնարքներ ունեն, և մենք չպետք է մեզ թույլ տանք որ նրանք բարձրացնեն գլուխները: Մենք պետք է լինենք ամենուր, խոսենք մարդկանց հետ, միայն «ֆեյսբուքում» գրառումները բավարար չեն, սակայն դա նույնպես կարևոր է: Անձնական շփմամբ համոզեք յուրաքանչյուրին, որ արժե մասնակցել ընտրություններին: Չկա ոչ մի ավելորդ մարդ, ոչ մի րոպե կորցնելու չունենք, յուրաքանչյուր րոպեն թանկ է, և ես ինքս հիմա հաշվում եմ յուրաքանչյուր րոպեն: Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել համոզիչ հաղթանակ տանելու համար»,- ասել է Սաակաշվիլին: