Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք. Ամիրան Գամղրելիձե
Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք. Ամիրան Գամղրելիձե

Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք, – այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, ըստ Գամղրելիձեի, երկիրը արդեն լքել են այն երեք անձինք, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի հնդկական շտամը, որի շուրջ արել ենք հայտարարություն, նոր դեպքեր չեն գրանցվել:

«Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել: Բացառությամբ մեր հաղորդած հինգ դեպքերի, նոր դեպքեր չեն արձանագրվել:

Հնդկական շտամով վարակվածներից երեքը լքել են Վրաստանը և կլինիկորեն բոլորը բավարար վիճակում են: Այս դեպքերում ոչ մի տարբեր ախտանիշ չկար, բոլոր դեպքերում ընթացքը մեղմ էր:

Այս պահին, ուսումնասիրության մեջ այլևս այսպես կոչված կասկածելի դեպք չկա»», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: