Այսօր շատ կարևոր է, պաշտպանենք բոլոր այն սահմանափակումները, որոնք գործում են նոյեմբերի 28-ից. Էկատերինե Տիկարաձե
Այսօր շատ կարևոր է, պաշտպանենք բոլոր այն սահմանափակումները, որոնք գործում են նոյեմբերի 28-ից. Էկատերինե Տիկարաձե

Այսօր շատ կարևոր է, պաշտպանենք բոլոր այն սահմանափակումները, որոնք գործում են նոյեմբերի 28-ից,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նրա խոսքով, ելնելով այն բանից, որ համավարակը մոլեգնում է ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում, թիվ մեկ խնդիրն է պաշտպանել մարդկանց կյանքը:

«Իհարկե, ես շատ եմ ցավում, որ այս հանրահավաքները դեռ շարունակվում են, և մենք չկարողացանք բավականաչափ շփվել և բացատրել, թե որքան կարևոր է կասեցնել տնտեսական գործունեությունը բոլոր այն հաստատություններում, որոնք կառավարությունը, համակարգող շտաբը և խորհուրդը որոշել են միջազգային փորձագետների ներգրավմամբ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այսօր խիստ կարևոր է պահպանել բոլոր միջոցները, ոչ միայն սոցիալական հեռավարությունը, այլև բոլոր սահմանափակումները, որոնք հրապարակվել և գործում են նոյեմբերի 28-ից»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: