Այսօր քվեարկել եմ Վրաստանի վերադարձին եվրոպական ընտանիք, Վրաստանի միավորմանը և հզորացմանը. Դավիթ Սերգեենկո
Այսօր քվեարկել եմ Վրաստանի վերադարձին եվրոպական ընտանիք, Վրաստանի միավորմանը և հզորացմանը. Դավիթ Սերգեենկո

Օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն արդեն քվեարկել է նախագահական ընտրություններին:

Սերգեենկոն իր ընտրությունը կատարել է Սաբուրթալոյի շրջանի N79 ընտրատարածքում:

«Այսօր քվեարկել եմ Վրաստանի վերադարձին եվրոպական ընտանիք, Վրաստանի միավորմանը և հզորացմանը, քվեարկել եմ, որ ատելության լեզուն պետք է փոխվը կառուցողական լեզվով և բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն երկրի հզորացմանը»,- հայտարարել է նախարարը:

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով: